ՀՅԴ խմբակցության քարտուղար. Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար26 սեպտեմբերի 2016 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Արծվիկ Մինասյանը կշնանակվի բնապահպանության նախարարի պաշտոնում, իսկ ՀՅԴ-ական նախարարներ Դավիթ Լոքյանն ու Լևոն Մկրտչյանը կպահպանեն իրենց պաշտոնները: Սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ իրենք վարչապետի հետ հանդիպել են և քննարկել այդ հարցերը: «Մենք վարչապետի հետ քննարկել ենք առկա բոլոր հարցերը: Վարչապետի մոտեցումը հետևյալն է. նա նոր անվանումով նախարարությունում պատկերացնում է բիզնես մտածողություն ունեցող անձ, բիզնեսի հետ կապ ունեցող անձ, և իր համար շատ կարևոր են տնտեսական ոլորտի բարեփոխումները»,- ասել է Վարդանյանը, մեջբերում է Panorama.am-ը: Սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հայտնել է, թե իրեն առաջարկվել է բնապահպանության նախարարարի պաշտոնը:«Ես այդ առաջարկությունը քննարկելու եմ կուսակցությունում», - ասել է նա՝ հավելելով. «Հրաժարական տալու խնդիր չկա։ Կառավարության կազմավորումը ենթադրում է նախագահի հրամանագիր՝ վարչապետի համաձայնությամբ։ Ես վստահ եմ, որ վարչապետն ունի մտահոգություն բիզնես լարվածությունը թուլացնելու: Այո, պարոն վարչապետը նոր խնդիրների մասով այլ անձի իմ տեղը տեսնելու ցանկություն է հայտնել»: Նա միաժամանակ նշել է, որ Կարապետյանը բարձր է գնահատել Արծվիկ Մինասյանի գիտելիքները, և որևէ խնդիր չունի նրա հետ: Ընդհակառակը, ըստ նրա, վարչապետն ասել է, թե հասարակության մեջ եղել է թուրընկալում՝ կապված կառավարության առաջին նիստի հետ, ինքը բացարձակապես նման մտադրություն չի ունեցել, հակառակը, ափսոսում է դրա համար. «Եվ ասել է՝ ես շատ եմ ուզում աշխատել պարոն Մինասյանի հետ և առաջարկություն է արել և Դաշնակցությանը, և պարոն Մինասյանին: Ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում Արծվիկ Մինասյանը կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը»,- ասել է Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ ՀՅԴ համար լիովին ընդունելի են վարչապետի այն մոտեցումներն ու փոփոխությունները, որոնք վերջինս մտադիր է կատարել տնտեսությունում: Նրա խոսքերով՝ Արծվիկ Մինասյանի կարողությունները կբավականացնեն նաև բնապահպանության նախարարությունում աշխատելու համար: ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշել է, թե պետք է շեշտադրում դրվի՝ ինչ խնդիրներ են դրված նոր կառավարության առջև: «Դա առաջին հերթին նշանակում է վճռական պայքար ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ, պայմանների ստեղծում նոր արտադրության հիմնման համար, սոցիալապես իրապես անապահով բնակչության համար իրենց ամենօրյա բեռի արմատական փոփոխություն և այլն»,- ընդգծել է Աղվան Վարդանյանը՝ ավելացնելով, որ այս փուլում ՀՅԴ-ն տեսնում է վարչապետի վճռականությունը՝ այդ բոլոր երևույթների դեմ պայքարելու համար: «Կարողանալո՞ւ է; Հույս ունեմ, որ կարողանալու է»,- նշել է Վարդանյանը: Սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը,անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի պաշտոնից հեռանալու հարցին, ասել է, թե ՀՀԿ- ՀՅԴ հուշագրում նշված չէ՝ երեք նախարարական պորտֆելից որոնք են տրվելու Դաշնակցությանը: Կարդացեք նաև՝Բաղդասարյան. ՀՀԿ- ՀՅԴ հուշագրում նշված չէ՝ նախարարական պորտֆելներից որոնք են տրվելու Դաշնակցությանը Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |