Հոլիվուդյան դերասան Մեթ Լեբլանը` Top Gear շոուի նոր հաղորդավար26 սեպտեմբերի 2016 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի դերասան Մեթ Լեբլանն ավտոմեքենաների մասին Top Gear սիրված շոուի նոր հաղորդավարը կլինի: Ինչպես հայտնել է BBC-ին, նա պայմանագիր է կնքել 2 տարով: Լեբլանը հայտնի դարձավ «Ընկերները» հեռուստասերիալում Ջոուի Թրիբբիանիի դերակատարման շնորհիվ: «Շատ ուրախ եմ, որ Լեբլանը վերադառնում է: Նա մեծ տաղանդի տեր է, որի սերը ավտոմեքենաների հանդեպ վարակիչ է»,-ասել է ВВС-ի երկրորդ հեռուստաալիքի խմբագիր Պատրիկ Հոլլանդը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Լեբլանը նախկինում արդեն մասնակցել է Top Gear նկարահանումներին հյուրի կարգավիճակով`լավագույն ժամանակը ցույց տալով մրցուղում շոուի հրավիրյալ մասնակիցների թվում: Դա 2012-ին էր: Այժմ 49-ամյա դերասանին շոուի հաղորդավարի դերում հանդիսատեսը կկարողանա տեսնել արդեն 2017-ին: 2016-ի հուլիսին հեռուստաշոուի նախկին վարող Քրիս Էվանսը հեռացավ նախագծից վարկանիշի զգալի անկումից հետո: Ըստ BBC-ի, Top Gear-ի առաջին թողարկումը նոր հաղորդավարների մասնակցությամբ դիտել է 4,4 մլն մարդ, ինչը գրեթե վատագույն ցուցանիշն է մի հաղորդման համար, որի լսարանը սովորաբար գերազանցում է 6 մլն: Էվանսը եռամյա պայմանագիր էր կնքել Top Gear-ի հետ 2015-ի հունիսին` փոխարինելով Ջերեմի Քլարքսոնին, որի հետ պայմանագիրը BBC-ին չերկարացրեց վերջինիս վեճի պատճառով տեխնիկական պրոդյուսերի հետ, որը ծեծկռտուքով ավարտվեց: Նրա հետ միասին շոուից հեռացան նաև մյուս 2 հաղորդավարները` Ջեյմս Մեյն ու Ռիչարդ Համմոնդը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |