ՀՀ Ժողովրդական կուսակցությունն ընտրությունների օրը կատարված ամեն բան անվանել է «լավ բեմադրված ներկայացում»13 մայիսի 2007 - 05:20 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ կարող այժմ ստույգ ասել, թե խորհրդարանական ընտրություններին ինչպիսի խախտումներ են եղել, քանի որ վերջնական արդյունքներ դեռ չկան: Սակայն մեզ հաջողվել է պարզել, որ 29/11 ընտրատեղամասում (որտեղ, իդեպ քվերակել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու վարչապետ Սերժ Սարգսյանը) ցուցակներում բազմաթիվ անճշտություններ կային: Օրինակ, սա 30 հասցեներից կազմված ցուցակ է: Մի շենքում 20 մարդ է գրանցված, իրականում ապրում է 8 մարդ, մնացածը մահացել են»,- մայիսի 13-ին Երեւանում լրագրողներին հայտնել է Հայաստանի Ժողովրդական կուսակցության մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը: Սակայն, ինչպես նկատել են լրագրողները, այդ «մահացածներից» մեկը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ողջ եւ առողջ կին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն է: Երբ նրանք դա մատնանշել են մամլո քարտուղարին, Ռուզան Խաչատրյանը կաշկանդվել է եւ հայտարարել, որ ինքը «չի նկատել» այդ ազգանունը:Մի փոքր հապաղումից հետո Խաչատրյանն սկսել է խոսել այլ խախտումների մասին, մասնավորապես, այն փաստի մասին, որ ընտրողներին զանգվածային կերպով տեղափոխում էին ընտրատեղամասեր: Ընտրությունների օրը կատարված ամեն բան անվանելով լավ բեմադրված ներկայացում` ՀԺԿ մամլո քարտուղարը, այնուամենայնիվ, ընդգծել է, որ չի կարող ասել` ինչպիսի խախտումներ են եղել, քանի որ ձայները դեռ չեն հաշվարկվել: «Մենք հայտարարությամբ հանդես կգանք քվեարկության վերջնական արդյունքների հրապարակումից հետո»,- ասել է Խաչատրյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ՀԺԿ-ն պետք է անցնի 5 տոկոսանող խոչընդոտը, քանի որ «հանրահավաքներին եւ հանդիպումներին գյուղերում միշտ շատ ժողովուրդ է ներկա գտնվել»: Նա նաեւ հայտարարել է, որ մայիսի 13-ին Ազատության հրապարակում կայանալու է կուսակցության հանրահավաքը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱՆ-ն՝ աղետի գոտու բնակչությանը․ Չօգտագործել ջուրը, եթե հոտն ու գույնը փոխված են Նշվում է, որ պետք չէ օգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով այդ թվում եռացած վիճակում Սանոսյան. Փորձում ենք ափապաշտպան աշխատանքներ տանել, կապ հաստատել կտրված բնակավայրերի հետ Նա հավելել է, որ հիմնական խնդիրը 7 բնակավայրի հետ է Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՊՆ․ Չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել |