Տակտիկական ուսումնավարժություն. Օդային հարձակում Երևանի վրա

Տակտիկական ուսումնավարժություն. Օդային հարձակում Երևանի վրա

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարարությունը Երևանի մենապայքարային ու խաղային մարզաձևերի մանկապատանեկան համալիր մարզադպրոցում (Շենգավիթ վարչական շրջան) անցկացնելու է հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի թեման է «Կազմավորումների գործողությունները հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ»:

Նախարարությունից հայտնում են, որ ուսումնավարժության հիմնական նպատակներն են՝

-ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը և կատարելագործել գործնական հմտությունները,

-կատարելագործել արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ:

Սցենարի համաձայն` տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի օդային սահմանը հատել են հակառակորդի ռմբակոծիչ ինքնաթիռներ ու հնարավոր է օդային հարձակում Երևան քաղաքի վրա:

Միջոցառմանը ներգրավված են թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՔՊ բժշկական ծառայության 1 բրիգադ, մարզադպրոցի կազմավորումները, Շենգավիթի տարածքային բաժանմունքի երկրապահ կամավորականների միության համապատասխան կազմավորումները և Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության 1 մեքենա՝ իր անձնակազմով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---