ՌԴ-ն Ադրբեջանում քաղաքացիական ուղղաթիռների նորոգման կենտրոն կբացի![]() 27 սեպտեմբերի 2016 - 15:26 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանի ուղղաթիռներ» ԲԸ-ն (MOEX:VERR) և ադրբեջանական Silk Way Helicopter Services ավիացիոն ձեռնարկությունն Ադրբեջանի տարածքում Մի-8/17 տիպի քաղաքացիական ուղղաթիռների նորոգման համատեղ ընկերություն կբացեն: Համաձայնագիրն այդ մասին կողմերը ստորագրել են Բաքվում ընթացող ADEX-2016 ռազմատեխնիկայի ցուցահանդեսի շրջանակում, ասվում է «Ռուսաստանի ուղղաթիռներ»-ի հաղորդագրության մեջ: Բաքվում ընթացող ADEX-2016 ցուցահանդեսում «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը ցուցադրում է մարտական և քաղաքացիական ուղղաթիռների նորագույն մշակումներն ու սերիական մոդելները: «Ադրբեջանն ԱՊՀ-ում ռուսական ուղղաթիռներ շահագործող առանցքային երկրներից է: Հենց դրանով է պայմանավորված այդ երկրում սպասարկման կենտրոն բացելու մասին մեր որոշումը»,-ասել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրենի հետվաճառքային սպասարկման գծով տեղակալ Իգոր Չեչիկովը: Նշվում է, որ հետագայում ընկերությունը մտադիր է ընդլայնել Ադրբեջանում նորոգման կենտրոնի հնարավորությունները և վերանորոգել նաև ռուսական արտադրության ռազմական ուղղաթիռներ: «Համապատասխան բանակցություններն արդեն ընթացքում են»,-ասել է Չեչիկովը, հայտնում է Ինտերֆաքսը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի մասնագետները մտադիր են բանակցել ուղղաթիռների ավանդական և պոտենցիալ պատվիրատուների հետ, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր ստորագրել, որոնք թույլ կտան զգալիորեն ընդլայնել գործակցությունը Ադրբեջանի գերատեսչությունների հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |