Բաքուն մտադիր է բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաներ գնել27 սեպտեմբերի 2016 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտադիր է փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաներ գնել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: «Մենք բանակցում ենք աշխարհի առաջատար ընկերությունների հետ` Ադրբեջանում 280 կմ հեռահարության բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաներ կիրառելու շուրջ»,-ասել է Ջամալովը լրագրողների հետ զրույցում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: Նա նշել է, որ այժմ Ադրբեջանն աշխատում է ռազմական նշանակության 125 նոր անվանումների ստեղծման վրա: «Գերակա նախագծերի թվում են «օդ-ցամաք», «օդ-օդ», «ցամաք-ցամաք» համակարգերի հրթիռների մշակումը»,-ասել է նախարարը: Սեպտեմբերի 21-ի ՀՀ Անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվեցին «Իսկանդեր» համակարգերը: Ըստ պահեստի գնդապետ Վիկտոր Մուրախովսկու, «Իսկանդերի» առաքման հնարավոր նվազագույն քանակաը 1 դիվիզիոնն է 4 գործարկող սարքով` երկուական հրթիռ յուրաքանչյուրում: Ըստ նրա, կարելի է ենթադրել, որ հենց այդ քանակն էլ առաքվել է Հայաստան: Հրթիռն արդյունավետ միջոց է հրամանատարական շտաբերի և հրետանու, այդ թվում ռեակտիվ հրետանու խոցման համար: Այդ իմաստով էլ այն հետաքրքիր է հայկական բանակին: Ըստ «Վեդոմոստիի» զրուցակցի, «Իսկանդերը» լուրջ միջոց կդառնա Ադրբեջանի զսպման համար: Բաքվում ընթանում է ռազմարդյունաբերության երկրորդ միջազգային ADEX-2016 ցուցահանդեսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |