Գյուլենի հետ կապերի համար Թուրքիայում մոտ 90 հետախույզ է աշխատանքից ազատվել![]() 27 սեպտեմբերի 2016 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) հայտարարել է 87 աշխատակցի աշխատանքից ազատելու մասին` նրանց մեղադրում են ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Ավելի վաղ աշխատանքից հեռացվել էր MIT 141 աշխատակից, 100 մասով հետաքննությունն ավարտվել է` նրանցից 87-ին ազատել են համակարգից պետմարմիններում այլ պաշտոններում աշխատելու իրավունքից զրկելով: Միևնույն ժամանակ Թուրքիան պահանջել է Գերմանիայից արտահանձնել նախկին դատախազներ Զեքերին Օզային և Ջելալ Կարային, որին մեղադրում են Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Ըստ գործակալության դիվանագիտական աղբյուրների, Գերմանիայի իշխանությունների հասցեին նոտա է հղվել` արտահանձնման պահանջով: Ըստ Անկարայի վարկածի, նրանք Գյուլենի FETO կազմակերպության անդամներ են, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում: Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ նրանց տեսել են Ֆրայբուրգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |