Գրոհայինները գնդակոծում են Հալեպը. Տասնյակ տուժածներ կան![]() 27 սեպտեմբերի 2016 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Հալեպի 9 շրջան ենթարկվում է գրոհայինների կողմից խիտ գնդակոծության, տասնյակ տուժածներ են ամեն օր տեղափոխվում հիվանդանոցներ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Դահիյադ ալ Ասադ շրջանում տեղաբնակների մեծ մասը վաղուց է հեռացել վտանգավոր գոտուց, սակայն մի քանի ընտանիք մնացել է: Սիրիական բանակի ստորաբաժանումները օրական 2-3 գրոհ են հետ մղում: Զինվորականները պատասխան կրակ են բացում գրոհայինների դիրքերի ուղղությամբ, որտեդից հրետանին անկանոն կրակում է խաղաղ բնակիչների տներին: «Գրոհայինները հիանալի գիտեն, որ այստեղ մարդիկ են ապրում, սակայն նրանց դա չի կանգնեցնում: Օրերս հրթիռը պայթեց բնակելի տան մեջ, երբ ամբողջ ընտանիքն այնտեղ էր` 3 մարդ զոհվեց»,-ասել է սիրիական բանակի զինծառայող Տարիկը: Սեպտեմբերի 22-ին սիրիական բանակը հայտարարեց նոր գրոհի մասին Հալեպի այն շրջանների ուղղությամբ, որոնք ապստամբների հսկողության տակ են: Դրանից քիչ անց քաղաքի արևելյան շրջաններին նոր ավիահարվածներ հասցվեցին: Ըստ ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դը Միստուրայի, Հալեպում գնդակոծությունների հետևանքով վերջին օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել, այդ թվում տանյակ կանայք ու երեխաներ: Ընթերցեք նաև. Իրավապաշտպաններ. Հալեպում հրադադարի վերջին ձախողումից հետո առնվազն 200 մարդ է զոհվել Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |