Էկոնոմիկայի, առողջապահության, բնապահպանության, սպորտի և մշակույթի նոր նախարարներ են նշանակվել![]() 27 սեպտեմբերի 2016 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ շարունակելով ձևավորել ՀՀ նոր կառավարությունը: Լևոն Ալթունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար՝ Արմեն Մուրադյանի փոխարեն: Լևոն Ալթունյանը «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն է: 1979-1985-ին սովորել է Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: 1986-1989-ին աշխատել է Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում որպես բժիշկ-անեսթեզիոլոգ, իսկ 1989-1995-ին աշխատել է Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում կրկին որպես բժիշկ-անեսթեզիոլոգ: Ալթունյանը 1995-1999-ին «Արգո» ՍՊԸ-ի տնօրեն է եղել: Սուրեն Կարայանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանի փոխարեն: Սուրեն Կարայանը ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալն է։ 2008-2015-ին եղել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ: Արծվիկ Միասյանն, իր հեթին, նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար՝ Արամայիս Գրիգորյանի տեղը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին փոխարինելու է Արմեն Ամիրյանը: Հայ հաղորդավար, ռեժիսոր Արմեն Ամիրյանը 1982-ից աշխատել է հեռուստատեսությունում, մասնավորապես՝ վարել է լրատվական, քաղաքական հաղորդումներ, երաժշտական, ժամանցային ծրագրեր, պետական և ազգային տոների պաշտոնական միջոցառումներ։ 1996-ին հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը և «Արմենակոբ» մշակութային կենտրոնը, 1997-2015 թթ. եղել է Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն: 2010թ. եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար։ 2015թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով, 2016-ի սեպտեմբերի 27-ին ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը՝ Գաբրիել Ղազարյանի փոխարեն: Հրաչյա Ռոստոմյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է եղել 2012-ից մինչև 2014-ը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վերանշանակվել են: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր էր ստորագրել՝ սկսելով ձևավորել ՀՀ նոր կառավարությունը: Աշոտ Մանուկյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ փոխարինելով Լևոն Յոլյանին: Իգնատի Առաքելյանին նախագահը նշանակել է ՀՀ գյուղատնտեսության նախարար՝ նախկին Սերգո Կարապետյանի տեղը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար էր նշանակվել Վահան Մարտիրոսյանը՝ փոխարինելով Գագիկ Բեգլարյանին: Վարդան Արամյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար՝ փոխարինելով Գագիկ Խաչատրյանին: Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մնացել էր իր պաշտոնում: Դավիթ Հարությունյանը վերանշանակվել էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |