«Էրեբունի-Երևան 2798» սոցիալական բաղադրիչ-ծրագիրը մեկնարկել է![]() 27 սեպտեմբերի 2016 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Երևանում արդեն երրորդ տարին անընդմեջ, մայրաքաղաքի տոնի կապակցությամբ սոցիալական ծրագիր է իրականացվում.«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի ծննդյան տարիների թվով պայմանավորված՝ 2798 ընտանիք քաղաքապետարանի կողմից որպես նվեր կստանա էլեկտրատեխնիկական անհրաժեշտ սարքավորումներ՝ այդ թվում սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ և այլ տեխնիկա: «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով անցկացվող տոնակատարության սոցիալական ծրագրի մեկնարկն այս տարի ևս ազդարարվել է Երևանի քաղաքապետարանի վարչական շենքին հարակից տարածքից, որտեղից նվերներով բեռնված մեքենաները քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան աշխատակիցների ուղեկցությամբ շարժվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջան՝ ծրագրում ներառված ընտանիքների տներ: «Էրեբունի-Երևան 2798» սոցիալական բաղադրիչ-ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ, ինչպես նաև երիտասարդ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ, Արցախյան պատերազմի մասնակցիների և զոհված ազատամարտիկների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նաև միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ: Կարդացեք նաև՝ Ամենաքիչ բյուջեով «Էրեբունի-Երևանը». Միջոցառումների վրա 65 մլն դրամ է ծախսվելու ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |