Հայաստանի խորհրդարանական ընտրություններ. հինգ կուսակցություններ հաղթահարել են 5-տոկոսանոց արգելքը13 մայիսի 2007 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԿԸՀ վերջին տվյալներով, խորհրդարանական ընտրություններում հինգտոկոսանոց արգելքը հաղթահարել են 5 քաղաքական ուժեր, այդ թվում` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը, արտախորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաեւ ընդդիամդիր խորհրդարանական «Օրինաց երկիրը» եւ արտախորհրդարանական «Ժառանգությունը»: Հինգտոկոսանոց արգելքի սահմանին մոտ է նաեւ իշխանամետ Միացյալ աշխատավորկան կուսակցությունը: Երեւանի ժամանակով 13:00-ին, ԿԸՀ-ն ներկայացրել է քվեների հաշվառման հետեւյալ միջանկյալ տվյալները. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ, ղեկավարը` վարչապետ Սերժ Սարգսյան)-428 120 ձայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ղեկավարը` գործարար, պատգամավոր Գագիկ Ծառուկյան)- 189 580 ձայն ՀՅԴ Դաշնակցություն- 165 464 ձայն «Օրինաց Երկիր» կուսակցություն (ղեկավարը` խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյան)- 87 752 ձայն «Ժառանգություն» կուսակցություն (ղեկավարը` ԱԳՆ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյան) ՄԱԿ-68 752 ձայն ՄԱԿ (ղեկավարը` պատգամավոր Գուրգեն Արսենյան)-54 688 ձայն Մյուս քաղաքական ուժերը դեռեւս հեռու են հինգտոկոսանոց սահմանից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |