ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացման ENPARD ծրագրով €10 մլն է ներդրվելու27 սեպտեմբերի 2016 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 7.6 մլն եվրո է ներդրվել Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի շրջանակներում: Այս մասին ասել է ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը սեպտեմբերի 27-ին ծրագրի գործընկերների հերթական համաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, պետական և հասարակական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտական կենտրոնների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ծրագրի գործընկերներ և շահառուներ: Միջոցառման նպատակն է ներկայացնել և քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող գյուղատնտեսական կայուն զարգացման ռազմավարության վերջին զարգացումներն ու ձեռքբերումները, ENPARD ծրագրի իրականացման ընթացքը: Գյուղատնտեսության և գյուղի զարգացման եռամյա ծրագիրը, որը մեկնարկել է 2015-ից, իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: «Այս ծրարով մոտ 7,6 մլն եվրո է ներդրվել, որի շրջանակում ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, ինչը մեծ հաջողություն է գյուղացու համար` հավելյալ արժեքի ստեղծման տեսանկյունից, ներդրվել է կոոպերատիվների մասին օրենսդրությունը, բայց մենք պետք է շարունակեք քայլեր ձեռնարկել և ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղացիների շրջանում ամրապնդվի և զարգանա կոոպերացիայի գաղափարը, և նրանք շարունակեն մտնել այս դաշտը», - նշել է նախարար Առաքելյանը: Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ ծրագիրը լինելու է շարունակական. Եվրամիության հետ արդեն կա նախնական համաձայնություն 2017-ից 10 մլն եվրո արժողությամբ նոր ծրագիր սկսելու ուղղությամբ, Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ է նաև օրգանական գյուղատնտեսության զարգացմանը նպատակուղղված ծրագիրը: Համաժողովի ընթացքում ENPARD ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են հաշվետվու տարվա ընթացքում ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները ՀՀ գյուղատնտեսության նախարարության կարողությունների հզորացման, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման և նրանց հետագա աջակցության տրամադրման, գյուղմթերքի արժեքային շղթաների բարելավման, գյուղատնտեսության լավագույն փորձի տարածման և այլ խնդիրների ուղղությամբ։ Գյուղի և գյուղատնտեսության կայուն զարգացման հիմնական խնդիրներից է գյուղատնտեսական կոոպերացիայի խթանումը, և այդ նպատակով Հայաստանի բոլոր մարզերում իրականացվել է բիզնես ուղղվածության գյուղատնտեսական կոոպերացիայի վերաբերյալ իրազեկման բարձրացման 51 դասընթաց։ Ծրագիրն աջակցում է նախարարությանը կայուն մոնիթորինգի և վերլուծության համակարգ ներդնելու, ինչպես նաև նախարարության աշխատակազմի կարողությունների հզորացման հարցում։ Ծրագիրն աշխատանքներ է տանում գյուղատնտեսական լավագույն փորձի տարածման՝ այդ թվում վնասատուների դեմ համակցված պայքարի, պտղատուների էտի և ձևավորման, ռեսուրսախնայողական գյուղատնտեսության, աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ՝ այդ նպատակով հիմնելով նաև փորձացուցադրական դաշտեր: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |