Երևանի կենդանաբանական այգու վերակառուցման 2-րդ փուլը մեկնարկել է![]() 27 սեպտեմբերի 2016 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Ծրագրով նախատեսված է նոր, ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ազատավանդակներ կառուցել գայլերի, արջերի, առյուծների ու թռչունների համար: Գայլերի և արջերի ազատավանդակի կառուցման արդյունքում մոտ 6000 քմ-ով կավելանա այգու օգտագործելի տարածքը: Այն կլինի համապատասխան դիտահարթակներով, որպեսզի այցելուների համար համապատասխան հարմարություն ստեղծվի: Մոտ 3000 քմ տարածք զբաղեցնող առյուծների ազատավանդակը կունենա հարակից ժայռեր ու արհեստական ջրվեժներ: Համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրի շրջանակում առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում նաև թռչունների ազատավանդակի հարցում: Կառուցվող նոր ազատավանդակը հնարավորություն կտա այցելուներին շփվելու թռչունների հետ: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2014թ.-ից մեկնարկած այգու վերանորոգման և զարգացման ծրագրի առաջին փուլով իրականացված մեծածավալ աշխատանքների արդյունքում Երևանի կենդանաբանական այգին դարձավ լավագույնն ամբողջ տարածաշրջանում: Պատասխանատուների հավաստմամբ երկրորդ փուլի աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կավարտվի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը, իսկ առաջիկա տարիներին այգում կիրականացվեն արդեն զարգացման տարբեր ծրագրեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |