ԼՂՀ կառավարությունը 2016-2019-ին տարեկան 8% ՀՆԱ աճ է կանխատեսում27 սեպտեմբերի 2016 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել է «ԼՂՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», ինչպես նաև՝ «ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները: Առաջին հարցի կապակցությամբ ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը նշել է, որ 2017թ-ին կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշները ՀՆԱ-ի մասով կլինեն 254.2 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), 2018թ.-ին` 280.1 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), իսկ 2019թ.-ին` 308.6 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%): Պետական բյուջեի սեփական եկամուտներն առաջիկա երեք տարիներին պլանավորվում են տարեկան միջինը շուրջ 8 տոկոս աճի շրջանակներում: Պետական բյուջեի ծախսերը 2017թ-ին կկազմեն 88,880.7 մլն դրամ (2016թ. 87,928.2 մլն դրամի դիմաց, աճը` 1.1 %), 2018թ.-ին` 88,858.6 մլն դրամ (նվազումը` 0.1%) և 2019թ.-ին` 89,233.3 մլն դրամ (աճը` 0.4%): Ծրագրով նախատեսվում է նույն ժամանակահատվածում նվազեցնել սղաճի չափը, և 2019թ—ին պետական բյուջեն կատարել 7,681.0 մլն դրամ հավելուրդով, որը, վարչապետի խոսքով, կարող է ուղղվել սոցիալական ծախսերի չնախատեսված ավելացմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |