ՊԵԿ-ն արագացնում է գերավճարների վերադարձը գործարարներին՝ մթերումների ժամանակ դժվարություններ չստեղծելու համար![]() 27 սեպտեմբերի 2016 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Մթերման փուլին ընդառաջ ՊԵԿ-ն արագացրել է գերավճարների վերադարձման գործընթացը: Ինչպես հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը, կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն ամփոփել է սեպտեմբերի դրությամբ մթերող կազմակերպությունների գերավճարների հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով կատարված ուսումնասիրությունների արդյունքները և կարճ ժամանակում սկսել վերադարձման գործընթացը: «Չնայած օրենքով ավելի երկար ժամկետ է սահմանված, սակայն հաշվի առնելով հանձնված բերքի դիմաց վճարումներ չստանալու հարցում գյուղացիների դժգոհությունները, փորձում ենք աջակցել մթերողներին: Արդեն սեպտեմբերի դրությամբ 18 մթերողի մոտ 500 մլն դրամ է վերադարձվել»,-հայտարարել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Արտակ Անդրեասյանը: Ընդհանուր առմամբ, գերավճարների հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով կատարված ուսումնասիրությունների արդյունքներով պետական եկամուտների կոմիտեն մոտ 5 մլրդ դրամով ավելի գումար է վերադարձրել հարկ վճարողներին, քան 2015թ. նույն ժամանակահատվածում: 98 հարկ վճարողների վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ավելի քան 33 մլրդ դրամ գումար, իսկ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) օտարերկրյա քաղաքացիներին է վերադարձվել է մոտ 255 մլն դրամ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |