Մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը28 սեպտեմբերի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - 94 տարեկան հասակում Իսրայելի նախկին նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիմոն Պերեսը սեպտեմբերի 28-ին մահացել է հիվանդանոցում: Այդ մասին իսրայելական պետական գործակալությանը հղումով հաղորդում է Associated Press-ը: Սեպտեմբերի 13-ին ստացած կաթվածից հետո հաղորդվում էր, որ Պերեսի վիճակը բարելավվում է, սակայն դրան միանգամից հաջորդել է վիճակի վատթարացումը: Երեքշաբթի՝ օգոստոսի 27-ին, քաղաքական գործչի հարազատներին հրավիրել են հիվանդանոց՝ կապված նրա վիճակի վատթարացման հետ: Շիմոն Պերեսը լեհական ծագմամբ իսրայելցի պետական գործիչ էր, Իսրայելի թվով իններորդ նախագահը՝ 2007 - 2014 թթ.։ 2013 թվականից մինչև իր պաշտոնաթողությունը եղել է մոլորակիպետության ամենատարեցգործող ղեկավարը։ Նա երկու անգամ ծառայել է որպես Իսրայելի վարչապետ, երկու անգամ՝ որպես վարչապետի պաշտոնակատար և իր ավելի քան 66 տարվա քաղաքական կարիերայի ընթացքում եղել է Իսրայելի 12 կաբինետի անդամ: Պերեսը 1959-ի նոյեմբերին ընտրվել է Քնեսեթում, և, բացառությամբ 2006-ի երեք ամվա ընդմիջման, շարունակաբար ծառայել մինչև 2007 թվականը, երբ դարձել է երկրի նախագահ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |