Իշխանության գալու դեպքում Սարկոզին կառաջարկի Բրիտանիային մնալ ԵՄ կազմում նոր պայմաններով28 սեպտեմբերի 2016 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ եթե կրկին գա իշխանության, կառաջարկի Մեծ Բրիտանիային վերադառնալ ԵՄ նոր պայմաններով, գրում է Financial Times-ը: Փարիզում առաջատար գործարարների հետ հանդիպման ժամանակ Սարկոզին հայտարարել է, որ 2017-ին ընտրություններում հաղթելու դեպքում հաջորդ իսկ օրը կմեկնի Բեռլին` ԵՄ նոր համաձայնության նախագծով, ստանալու համար Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աջակցությունը, իսկ մեկ օր անց` մայիսի 8-ին, կմեկնի Լոնդոն: «Ես կասեմ բրիտանացիներին, որ այո` դուք դուրս եք եկել ԵՄ-ից, սակայն մենք հիմա նոր համաձայնագիր ենք քննարկում, ուստի դուք նորից քվեարկելու շանս ունեք: Սակայն այս անգամ խոսքը ոչ թե հին Եվրոպայի մասին է, այլ նոր: Ուզո՞ւմ եք մնալ: Եթե այո, ապա ավելի լավ: Որովհետև ես չեմ կարող ընդունել Եվրոպայում մեծությամբ երկրորդ տնտեսության կորուստն այն պարագայում, երբ մենք բանակցում ենք Թուրքիայի հետ ԵՄ-ին նրա անդամակցության շուրջ: Եթե ոչ` ուրեմն ոչ: Կամ մնում եք, կամ` հեռանում»,-ասել է Սարկոզին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ Սարկոզիի առաջարկը կարող է մեծ դժվարությունների բախվել, քանի որ Բեռլինը չի ցանկանում վերանայել ԵՄ համակարգը, ինչպես նաև Գերմանիայում 2017-ին կայանալիք ընտրությունների պատճառով: Սակայն բուն գաղափարն ընդգծում է ԵՄ երկու խոշորագույն երկրների դիրքորոշման փոփոխականությունը Brexit-ի հարցում կարևոր ընտրությունների շեմին: Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնեց վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |