ՀՀ-ն Համաշխարհային մրցունակության վարկանիշում առաջ է հետխորհրդային որոշ երկրներից![]() 28 սեպտեմբերի 2016 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը բարելավել է իր ցուցանիշները Համաշխարհային մրցունակության վարկանիշում 3 կետով` 79-րդ տեղը զբաղեցնելով 138 երկրի թվում և առաջ անցնելով հետխորհրդային տարածքի որոշ երկրներից: Վարկանիշն ամեն տարի կազմում է Համաշխարհային տնտեսական համաժողովը` ՀՏՀ-ն: Այդ մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է «Էկոնոմիկա և արժեքներ» Հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը` ներկայացնելով 2016-2017թթ. Մրցունակության գլոբալ զեկույցի տվյալները: ՀՀ-ն առաջին անգամ ներգրավվել է Համաշխարհային մրցունակության զեկույցում 2005-ին` գրավելով 79-րդ տեղը 117 երկրի շարքում: Դրանից հետո երկրի դիրքերն աստիճանաբար վատթարացել են` 2010-ին նահանջելով մինչև 98-րդ տեղը: Այնուհետև երկրի դիրքերը բարելավվել են` 2013-ին հասնելով 79-րդ հորիզոնականի 148 երկրի շարքում: 2014-ին ՀՀ-ն 85-րդ տեղում էր 144 երկրի շարքում, իսկ 2015-ին` 82-րդը 140-ից: «Ըստ զեկույցի, զգալի առաջընթաց է գրանցվել նորարարությունների, ձեռներեցության բարելավման և ինստիտուտների ցուցանիշների մասով»,-ասել է Հովհաննիսյանը, գրում է «Նովոստի-Արմենիան»: Ըստ նրա, որոշ դրական փոփոխություններ են գրանցվել նաև ապրանքաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, աշխատաշուկայի տեխնոլոգիական պատրաստման և արդյունավետության ոլորտներում: «Վատթարացել են մակրոտնտեսական միջավայրի և շուկայի չափերի ցուցանիշները: Մակրոտնտեսական միջավայրի վրա բացասաբար է ազդել գնաճն ու բյուջեի դեֆիցիտը»,-ասել է Հովհաննիսյանը: Հետխորհրդային երկրներից Ադրբեջանը զեկույցում 37-րդն է, ՌԴ-ն` 43-րդը, Լատվիան` 49-րդը, Ղազախստանը` 53-րդը, Վրաստանը` 59-րդը, Տաջիկստանը` 77-րդը, Ուկրաինան` 85-րդը, Մոլդոբան` 100-րդը, Ղրղզստանը` 111-րդը: Առաջատարների եռյակում են Շվեյցարիան, Սինգապուրն ու ԱՄՆ-ն: Զեկույցը կազմվում է վիճակագրական տվյալների և ձեռներցների շրջանում հարցումների հիման վրա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |