Հայաստանի իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար13 մայիսի 2007 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկել ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ/ ՄԻԺԻԲ-ի առաքելության ղեկավար Բորիս Ֆռլեցը: Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունների հիմնական խնդիրն է ներկայումս վերականգնել ժողովրդի վստահությունը, որ խարխլվել էր նախորդ ընտրությունների ժամանակ: «Մեր առաքելությունն ավարտված չէ, մենք մեր ղեկույցը կներկայացնենք ԵԱՀԿ եւ այնտեղ վերջանական որոշում կկայացվի: Սակայն ես ընդգծում եմ, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները ընդհանուր առմամբ համապատասխանել են միջազգային չափանիշներին: Առաջնահերթ խնդիրների թվում է քվեաթերթիկների հաշվառման համակարգի կանոնակարգումը, ԿԸՀ վերջին տվյալների ժամանակին հրապարակումը ինտերնետ-կայքում: Խախտումներ եղել են, սակայն դրանք չեն ազդել քվեարկության արդյունքների վրա»,-ընդգծել է Ֆռլեցը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |