Շվեյցարիայում արգելել են փարաջա կրել28 սեպտեմբերի 2016 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը (Շվեյցարիայի Ազգային խորհուրդ) որոշում է կայացրել երկրի ամբողջ տարածքում փարաջա կրելն արգելելու մասին: Օրենքն ընդունվել է 1 ձայնի տարբերությամբ: Կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ` 87: Որպես հիմք է ընդունվել Տիչինո կանտոնում գործող նմանատիպ օրենքը, որն ընդունվել էր տարածաշրջանային հանրաքվեում 2013-ին: Օրենքն ուժի մեջ է մտել 2016-ի հուլիսի 7-ին: Օրինախախտներին 9200 եվրո տուգանք է սպառնում: Օրենքի կատարման վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա: Ներքին գործերում հատուկ պաշտոն կավելացվի` «միջմշակութային միջնորդ», որն ուսուցանում է իրավապահ մարմինների աշխատակիցներին թե ինչպես պետք է վարվել պոտենցիալ օրինախախտների հետ, հայտնում է Lenta.ru-ն La Tribune de Geneve-ի վրա հղումով: Որպեսզի արգելքը սկսի գործել պետական մակարդակով, այն պետք է հավանություն ստանա նաև վերին պալատում և կառավարությունում: Հանրային վայրերում փարաջա կրելու արգելքը գործում է մի քանի եվրոպական երկրներում: Ֆրանսիայում նմանատիպ օրենքն ուժի մեջ է մտել 2011-ին: Դրանից հետո մի քանի մահմեդական դիմել էր դատարան` բողոքելով դավանանքի իրավունքը սահմանափակելուց: 2014-ի հուլիսին ՄԻԵԴ-ը հաստատեց իշխանությունների պահանջի օրինականությունը: Ֆրանսիայում փարաջա կրելու համար 150 եվրո տուգանք է նշանակված: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |