Նալբանդյանը՝ Բերքլիում. Ապրիլին Ադրբեջանը նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ![]() 28 սեպտեմբերի 2016 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 1994-1995 թթ. հրադադարի համաձայնագրերը, նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ՝ հարձակողական սպառազինությունների՝ օդուժի, ծանր հրետանու, համազարկային համակարգերի, տանկերի օգտագործմամբ։ Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթով ունենալով ամերիկյան հեղինակավոր Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում։ ԱԳՆ-ից հայտնում են, որ իր խոսքում Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը։ «Այս հարձակումն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումներով։ Բաքվի այս արկածախնդրությունը մեծ վնաս հասցրեց բանակցություններին և լրջորեն խաթարեց խաղաղ գործընթացը», - նշել է նա։ «Մենք համանախագահների հետ միասին ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ: Այդ նպատակով հարկավոր է հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգնումը, ինչը մենք տեսնում ենք ուժի կիրառումը կանխող և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմանների ստեղծման մեջ: Սա էր մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հրամայական է այս գագաթնաժողովների ընթացքում արձանագրված և ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին` 1994-1995 թթ.-ի եռակողմ, անժամկետ հրադադարի համաձայնագրերի լիակատար հարգում և իրականացում, երկրորդ` հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում, և երրորդ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում», - շեշտել է նա: Պատասխանելով ներկաների հարցերին` ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև սիրիական ճգնաժամին, սիրիահայության առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, մի շարք տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին, Միացյալ Նահանգներ իր այցելության ընթացքում ունեցած հանդիպումներին և դրանց արդյունքներին։ Սեպտեմբերի 26-ին Հյուսթոնում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյաննայցելել է Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքերի անվան Հանրային քաղաքականության ինստիտուտ, որտեղ հանդես է եկել Հարավային Կովկասի մարտահրավերների վերաբերյալ ծավալուն դասախոսությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |