Երևանը` Ամանորին ռուսաստանցիների նախընտրած քաղաքների 10-ում28 սեպտեմբերի 2016 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Երևանն ընդգրկվել է Ամանորի տոներին ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած քաղաքների առաջին 10-ում: Տվյալները ներկայացրել է հյուրանոցների որոնման RoomGuru.ru. ինտերնետ ծառայությունը: Երևանից բացի առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Պրահան, Մինսկը, Տալլինը, Բուդապեշտը, Հելսինկին, Ռիգան, Բաքուն, Ստամբուլը և Թբիլիսին: Վարկանիշը հիմնված է 2016-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2017-ի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների որոնման և ամրագրման տվյալների վրա: Ըստ ռեսուրսի, ուղևորությունը Երևան հիմնականում ծրագրվում է 3 օրով, իսկ ամենատևական տուրերը ռուսաստանցիները ծրագրում են դեպի Պրահա և Բուդապեշտ: Բնակությունը Երևանում տոնական օրերին 24 ժամվա համար կկազմի 45 եվրո, իսկ միջինը զբոսաշրջիկներն արտերկրում մտադիր են բնակության համար ծասել 85 եվրո 24 ժամի համար: Ռուս զբոսաշրջիկների համար ամենաէժան ուղևորությունները կլինեն դեպի Մինսկ և Վարշավա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի մայրաքաղաքն ընգրկվել է ռուսաստանցիների աշնանային նախընտրելի ուղևորությունների լավագույն տասնյակում: Վարկանիշը ներկայացվել է ըստ հյուրանոցների և վարձով բնակարանների որոնման և ամրագրման տվյալների 2016-ի նոյեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում: Ընթերցեք նաև. Երևանը ռուսաստանցիների աշնանային նախընտրելի ուղևորությունների լավագույն 10-յակում է Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |