Թոմաս դը Վաալ. Ադրբեջանը մուտք է գործում փոփոխությունների և անկայունության ժամանակաշրջան28 սեպտեմբերի 2016 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը մուտք է գործում փոփոխությունների և անկայունության ժամանակաշրջան: Նման համոզմունք է հայտնել Կովկասի խնդիրներով զբաղվող ամենահեղինակավոր արևմտյան փորձագետներից մեկը` Թոմաս դը Վաալը: «Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ «Քարնեգի» հիմնադրամի կայքում զետեղված ծավալուն հոդվածում վերլուծաբանը նկատում է՝ նավթային բումը, որը խթանեց տնտեսության աճը, ամրապնդեց պետականության հիմքերն ու թույլ տվեց Ադրբեջանին նորովի հանդես գալ միջազգային ասպարեզում, ավարտված է: Դը Վաալի համոզմամբ, այսօր Ադրբեջանի իշխանությունը կանգնած է բավական լուրջ երկընտրանքի առջև` ինչպե՞ս ազատականացնել տնտեսությունն առանց քաղաքական բարեփոխումների: «Ադրբեջանում այսօր գործող կառավարման համակարգը թերևս ամենաավտորիտարն է 1991 թվականից ի վեր», - նշում է վերլուծաբանը։ Նրա խոսքով, սակայն, Բաքվի առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը 2000-ականնների կեսերից կուտակած նավթային գերշահույթների անարդյունավետ տնօրինումն էր: «Նավթային բումի տարիներին երկրի ռազմական բյուջեն հասավ տարեկան 4 միլիարդ դոլարի: Դրա հետ մեկտեղ այն ոլորտները, որոնք առանցքային նշանակություն ունեին աղքատության դեմ պայքարի և Ադրբեջանի բնակչության սոցիալական ապահովության տեսանկյունից` ավելի քիչ գումար էին ստանում», - նշում է վերլուծաբանը։ Դը Վաալի խոսքով, Ադրբեջանն ավելի լուրջ խնդիրների բախվեց միջազգային շուկայում նավթի գնի կտրուկ անկման պատճառով: «2016 թվականի առաջին 8 ամսում ՀՆԱ-ի անկումն Ադրբեջանում մոտ չորս տոկոս է կազմել, արտահանման ծավալները նվազել են 37 տոկոսով: 2016-ի սեպտեմբերին Ադրբեջանի Կենտրոնական բանկի պահուստային միջոցները մոտ 4 միլիարդ դոլար էին կազմում`2014 թվականի 15 միլիարդի համեմատ: Անկում են ապրում նաև նավթի արդյունահանման ծավալները: Եթե այսպես շարունակվի, ապա Ադրբեջանի նավթային պաշարները կսպառվեն երկու տասնամյակի ընթացքում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ 1994-ից այս կողմ Ադրբեջանի տարածքում որևէ նոր նավթահոր չի հայտնաբերվել», - գրում է Դը Վաալը: Նման պայմաններում, ըստ բրիտանացի վերլուծաբանի, Ադրբեջանի իշխանությունների համար ցնցումներից խուսափելը բավական դժվար է լինելու: «Նավթային բումի ավարտը բարեփոխումներ է պահանջում, որոնց իրականացումն անհնարին է՝ առանց քաղաքական կյանքին հանրային լայն զանգվածների որոշակի մասնակցության: Բայց, եթե որոշ նախանշաններ են առկա, որ Ադրբեջանի կառավարությունը կարող է տնտեսական բարեփոխումներ իրագործել, վերջին սահմանադրական փոփոխությունները վկայում են, որ Ադրբեջանի նախագահի միակ ցանկությունը իր ստեղծած քաղաքական համակարգի պաշտպանությունն ու դրա գործունեության երկարաձգումն է», - նշում է Թոմաս դը Վաալը` հավելելով. - «Ադրբեջանական հանրությունը շատ ավելի արագորեն է փոխվում քան դա կարող են ընկալել Բաքվի իշխանավորները։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները վաղ թե ուշ քաղաքական նոր մարտահրավերների են բախվելու»: Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի ունեցավ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվեն, որտեղ ընտրողների 91,2%-ը կողմ է քվեարկել նախագահության ժամկետի երկարացմանը` 5-ից մինչև 7 տարի: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |