ՏԿՆ. Բոլորը տաքսի ծառայությունները պետք է աշխատեն հավասար դաշտում28 սեպտեմբերի 2016 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Բոլորը տաքսի ծառայությունները պետք է աշխատեն հավասար դաշտում. դա առաջին պայմանն է, որին պետք է ձգտել: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը նախարարությունում տեղի ունեցած լիցենզիաների տրամադրման գործընթացը պարզեցնելու նպատակով ՏԿՆ հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ամփոփիչ նիստում։ «Համոզված եմ, որ ոլորտի ներկայացուցիչների հանդիպումները պետք է լինեն մշտական՝ հետագա քննարկումներին ընդգրկելով հնարավորին շատ շահագրգիռ այլ անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների»,- ասել է նախարարը՝կարևորելով նիստի ընթացքում բարձրացված հարցերը և շեշտելով, որ ոլորտում իրականացվող փոփոխություններն ուսումնասիրությունների և շարունակական վերլուծության կարիք ունեն: Նիստի աշխատանքներին մասնակցել են նաև նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, աշխատանքային խմբի անդամները, նախարարության համապատասխան վարչությունների մասնագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։ Քննարկմանը հրավիրված էին նաև «ՋիՋի» և «Մոբի» առցանց տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավարները, ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները շատ կարևոր են, քանի որ բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց առաջարկությունները և տեսակետները: Քննարկման ընթացքում առաջարկություններով են հանդես եկել «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և այլք։ Ներկայացված առաջարկությունները վերաբերել են առցանց (օնլայն) տաքսի ծառայության պատվերներ իրականացնող կազմակերպությունների և նրանց ծառայություններից օգտվող սուբյեկտների կարգավիճակի հստակեցմանը, տաքսի ծառայությունների մատուցման որակին, անվտանգությանը, հավասար դաշտում աշխատելու հնարավորություններին: Նախարարը նշել է, որ աշխատանքային խմբի գործունեության ընթացքում ձևավորված առաջարկությունները քննարկվելուց և մշակվելուց հետո կներառվեն օրենսդրական փոփոխությունների փաթեթում: Նիստի ընթացքում ամփոփվել են նախորդ նիստերի և աշխատանքային հանդիպումների ընթացքում ներկայացված առաջարկությունները: Երևանում հուլիսի 1-ից սկսել է աշխատել Yandex.Taxi ծառայությունը: Ծառայությունը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Պատվեր կարելի է կատարել բջջային հավելվածի կամ կայքի միջոցով։Մեքենայի ժամանմանը կարելի է հետևել անմիջապես քաղաքի քարտեզի վրա, իսկ վարորդի հեռախոսի համարն ու մեքենայի պետհամարանիշը ծառայությունն ուղարկում է SMS հաղորդագրության միջոցով։ Ծառայության համար դեռևս կարելի է վճարել միայն կանխիկ։ Ուղևորության առաջին 1 կիլոմետրը արժե 100 դրամ, այնուհետ՝ 100 դրամ յուրաքանչյուր կիլոմետրի համար։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |