ՀԱՊԿ Արտակարգ իրավիճակների խորհրդի նիստը կկայանա Երևանում28 սեպտեմբերի 2016 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի նախագահությամբ: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նիստում կքննարկվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը «ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքի մասին արտակարգ իրավիճակներին», հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը: Օրակարգում են նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հարցերը, արտոնյալ պայմաններով ՌԴ բուհերում ՀԱՊԿ անդամ Իրավապահ, հրշեջ, վթարային և փրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների կադրերի պատրաստման մասին համաձայնագրի իրագործումը և ՀՀ տարածքում ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծումը: ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, դա կլինի ՀՀ ներկայացուցիչը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:Ավելի վաղ ՀԱՊԿ-ում որոշում էր կայացվել, որ 2016-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ռոտացիոն կարգով նշանակվեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ երեքական տարով: ՀԱՊԿ-ինանդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |