ՌԴ-ն ու Գերմանիան որոշել են ռազմագերիների տվյալների փոխանակման կարգը28 սեպտեմբերի 2016 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Գերմանիան որոշել են Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի խորհրդային և գերմանական ռազմագերիների և բռնի տեղահանված քաղաքացիների տվյալների փոխանակման կարգը: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ փոխղեկավար Ալեքսանդր Կիրիլինը: «Որոշվել է սովետական և գերմանացի ռազմագերիների տվյալների փոխանակումն իրականացնել արխիվային նյութերի թվայնացման աշխատանքների շրջանակում: Նախանշվել են աշխատանքի առաջնային ուղղությունները: Գերմանական կողմն առաջարկել է 2 մասնագիտական աշխատանքային խումբ ստեղծել օպերատիվ հարցերի լուծման համար, որտեղ կընդգրկվեն երկու կողմի մասնագետները»,-ասել է Կիրիլինը Գերմանիայի Ռազմագերիների շիրիմների խնամքով զբաղվող Ժողովրդական միության նախագահ Մարկուս Մեկելի հետ հանդիպման ավարտին: Կիրիլինը հավելել է, որ ռուսական կողմը լիազորել է ՌԴ ՊՆ-ին իրականացնել նախագծի համակարգողի գործառույթները, որին կմասնակցեն նաև ՌԴ ԱԳՆ-ն, «Ռոսարխիվը», «Ռազմական նյութեր» ասոցիացիան, «Էլեկտրոնային արխիվն» ու այլ կազմակերպություններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |