Թուրքիայի՝ Սիրիայի սահմանին կառուցված 200 կմ-ոց պատը կերկարացվի 700 կմ-ով28 սեպտեմբերի 2016 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան արագացնում է Սիրիայի սահմանին «անվտանգության պատ» կոչվող նախագծի ընթացքը, ինչի շրջանակներում Սիրիայի սահմանին արդեն կառուցված 200 կմ երկարությամբ պատին կավելացվի ևս 700 կմ երկարությամբ պատ: Նախատեսվում է ամբողջությամբ ծածկել Թուրքիայի` Սիրիայի հետ ունեցած 911 կմ երկարությամբ սահմանը: Պատը կառուցվելու է 2 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներով, որոնցից յուրաքանչյուրը 7 տոննա է կշռում: Կառավարությանը կից պետական բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից կառուցվող պատը երկրի համար կարժենա մոտ 2 մլրդ թուրքական լիրա (663 մլն դոլար), թուրքական Milliyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Այդ պատն իր երկարությամբ աշխարհում երրորդ ամենածավալուն շինությունն է լինելու չինական պարսպից ու ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կառուցված պատից հետո: Նախատեսվում է պատի շինարարությունն ավարտել 5 ամսվա ընթացքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 11–ին Երևանում անհնազանդության ակցիաներ են նախատեսված, հանրահավաք չի լինելու Սրբազանը հորդորել է մինչև մյուս ուրբաթ զրույցներ անցկացնել ՔՊ անդամների հետ Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները |