Հնդկաստանում ՀՀ հյուպատոս. Բոլիվուդը պետք է ֆիլմ նկարահանի Հայաստանում28 սեպտեմբերի 2016 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կկարողանա մեծ թվով հնդիկ զբոսաշրջիկների հետաքրքրել, եթե Բոլիվուդը գոնե մեկ ֆիլմ նկարահանի այնտեղ: Այսպիսի կարծիք է հայտնել Հնդկաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Եշվարան Շիվկումարը: «Հայաստանը հիասքանչ է, և եթե Բոլիվուդն այստեղ գոնե մեկ ֆիլմ նկարահաներ, բազում հնդիկներ կայցելեին երկիր: Ես ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանն ավելի գրավիչ է զբոսաշրջիկների համար, քան Եվրոպան»,-ասել է Շիվկումարը լրագրողներին ՀՀ ԱԱՊ և Հնդկաստանի ԱԱՊ ֆեդերացիայի միջև գործակցության խորացման մասին համաձայնագրի ստորագրումից հետո, գրում է «Նովոստի Արմենիան»: Ըստ Շիվկումարի, հնդկական բիզնեսը չափազանց հետաքրքրված է Հայաստանով: «Ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ընդլայնել առևտրային կապերը, ինչպես նաև հարաբերություններ հաստատել գործարարների միջև: Հնդկաստանը շահագրգռված է ներդրումներ կատարել Հայաստանի ՏՏ, ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում»,-պասել է Շիվկումարը: Ըստ նրա, Հայաստանը հետաքրքրում է Հնդկաստանին ոչ միայն որպես առանձին երկիր, այլ նաև որպես կամուրջ դեպի ԵՏՄ և Արևելյան Եվրոպայի երկրների շուկաներ: Նա հիշեցրել է, որ կան հնդկական ընկերություններ, որոնք հաջողության են հասել Հայաստանում: Հայաստանում է գտնվում է Հնդկաստանի ԱԱՊ ֆեդերացիայի պատվիրակությունը, որի կազմում 11 ընկերություն է ընդգրկված գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման, շինարարության, հյուրանոցային բիզնեսի ոլորտներից:Պատվիրակությունը Հայաստանում կլինի մինչև սեպտեմբերի 30-ը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |