ԼՂՀ-ն ծրագրում է 2018-ին առաջ անցնել ՀՀ-ից 1 շնչին հասնող ՀՆԱ-ով28 սեպտեմբերի 2016 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին հրապարակվել է «ԼՂՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», որի համաձայն 2017թ-ին ՀՆԱ-ն կկազմի 254.2 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), 2018թ.-ին` 280.1 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), իսկ 2019թ.-ին` 308.6 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%): Սա այն դեպքում, որ ԼՂՀ մշտական բնակչության թիվը, վերջին մարդահամարի տվյալներով, կազմում է մոտ 151.000 մարդ: Եթե կանխատեսումներն իրականանան, 2018-ին ԼՂՀ-ում ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կկազմի մոտ 1.854 մլն դրամ՝ 2016-ի 1.559 մլն դրամի դիմաց, ավելանալով շուրջ 295 հազար դրամով: Միևնույն ժամանակ ՀՀ-ի 2016-2018 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է 2016-ին ՀՆԱ-ի 2%, 2017-ին՝ 3.5%, 2018-ին՝ 4%: 2015-ի տարեվերջին ՀՀ ՀՆԱ ցուցանիշը կազմել է մոտավորապես 5.033 տրիլիոն դրամ, ՀՀ մշտական բնակչությունը 2016-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 2.998.600 մարդ, 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 1.683 մլն դրամ: Փաստաթղթում նշված կանխատեսումների իրականացման դեպքում, 2018-ին ՀՀ ՀՆԱ-ն կկազմի մոտավորապես 5.525 տրիլիոն դրամ. այսինքն, եթե բնակչության թիվը կտրուկ չփոփոխվի, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կկազմի 1.842 մլն դրամ, ավելանալով մոտ 159 հազար դրամով: Ստացվում է, որ ԼՂՀ-ն պլանավորում է 2018-ին 1 շնչին հասնող ՀՆԱ-ով մոտ 12.000 դրամով առաջ անցել Հայաստանից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |