Հայաստանը հաստատել է՝ մասնակցելու է «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին![]() 28 սեպտեմբերի 2016 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և ևս 16 երկիր հաստատել են մասնակցությունը «Մանկական Եվրատեսիլ 2016» երաժշտական մրցույթին: Մրցույթը տեղի կունենա Մալթայում 2016-ի նոյեմբերի 20-ին: Այս անգամ մրցույթին կմասնակցեն 9-14 տարեկան երիատասարդ տաղանդները Հայաստանից, Ալբանիայից, Ավստրալիայից, Բելառուսից, Բուլղարիայից, Կիպրոսից, Վրաստանից, Իռլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Մալթայից, Մակեդոնիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սերբիայից և Ուկրաինայից: «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա 14-րդ անգամ: 10-ամյա ընդմիջումից հետո այս անգամ կմասնակցի նաև Լեհաստանի ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Իսրայելը մասնակցում է 4-ամյա ընդմիջումից հետո, 2015-ին մրցույթին չէր մասնակցել նաև Կիպրոսի ներկայացուցիչը: 2015-ին «Մանկական Եվրատեսիլի» հաղթող դարձավ Մալթայի ներկայացուցիչ Դեսթինի Չուոկունիերեն: Հայաստանը ներկայացնող Միքայել Վարոսյանը՝ Միկան, LOVE՝ «Սեր» երգով գրավեց երկրորդ հորիզոնականը՝ հավաքելով 176 միավոր: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007-ից և բավականին մեծ հաջողությունների է հասել: 2010-ին Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը հնարավորություն էր ընձեռել մրցույթը 2011-ին հյուրընկալել Հայաստանում: 2007-ին մրցույթում ՀՀ պատվիրակ «Արևիկ» խումբը և 2009-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ Compass Band-ը՝ 2012-ին, և Բեթթին՝ 2014-ին գրավել են երրորդ հորիզոնականները: Ի տարբերություն մեծահասակների «Եվրատեսիլի», մանկականում հաղթանակը չի նշանակում, որ հենց հաղթող մասնակցի երկրում է անցկացնելու հաջորդ տարվա մրցույթը: Որոշումը կայացնում է մրցույթը ղեկավարող խումբը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |