ԶԼՄ-ներ. Գյուլենի հարյուրավոր կողմնակիցներ քաղաքական ապաստան են խնդրել Գերմանիայում28 սեպտեմբերի 2016 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հարյուրավոր կողմնակիցներ քաղաքական ապաստան են խնդրել Գերմանիայում: Հայտնի է, որ Անկարան Գյուլենին է համարում պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչ: Ինչպես գրում է Die Zeit-ը Գյուլենի շարժման հետ կապված Բեռլինում գործող հիմնադրամի վրա հղումով, ապաստանի հայտերի քանակն անընդհատ աճում է: Վիճակագրական մանրամասներ չեն ներկայացվում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) հայտարարել է 87 աշխատակցի աշխատանքից ազատելու մասին` նրանց մեղադրում են ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Անկարան կարծում է, որ Գյուլենի կողմնակիցներից շատերը արտերկիր են մեկնել, այդ թվում ԳԴՀ, որտեղ 3 մլն թուրք է ապրում: Թուրքիան մոտ 50 հայտ է ներկայացրել Գերմանիային հետախուզման մասին: Թուրքիան պահանջել է Գերմանիայից արտահանձնել նախկին դատախազներ Զեքերին Օզային և Ջելալ Կարային, որին մեղադրում են Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |