ԱՄՆ-ն դրական են համարել Հայաստանի ընտրությունները

PanARMENIAN.Net - «Ողջունելով Հայաստանի խորհրդարանական ընտրությունները` մենք շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին նախորդ ընտրությունների համեմատ ավելի հաջող ընտրությունների համար: Մենք կիսում ենք միջազգային դիտորդների գոհունակությունն այն մասին, որ մեծապես բարելավվել են ընտրական ենթակառուցվածքները` թե իրավական, թե տեխնիկական»,- ասվում է Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության մեջ` մայիսի 12-ի ընտրությունների վերաբերյալ:



Հայատարարության մեջ ընդգծվում է, որ Հայաստանի կառավարական ու ոչ-կառավարական կառույցների հետ դեսպանատան գործընկերությունը նպաստել է այդ բարելավումներին: «Մենք խիստ արժեւորում ենք իրենց գործի անաչառ կատարմանը նվիրված բազմաթիվ ընտրական պաշտոնյաների աշխատանքը: Մենք համամիտ ենք ԺՀՄԻԳ դեսպան Ֆրլեցի այն մեկնաբանությանը, որ այս ընտրությունները դեռ չեն ավարտվել: Մեր կարծիքն այս պահին հետեւյալն է. այս ընտրությունները բարելավում էին միջազգային չափանիշների ուղղությամբ: Ընտրական գործընթացի մի մասն էլ ընտրությունների առնչությամբ ի հայտ եկած խնդիրները մանրակրկիտ կերպով քննության առնելն է, այդ թվում` կեղծիքների ու ահաբեկման վերաբերյալ հնչած մի շարք լուրջ մեղադրանքները, որոնք կարող էին նաեւ ազդել մրցապայքարի որոշ մասի ելքի վրա: Հուսով ենք, որ ընտրական խախտումների վերաբերյալ հնչած մեղադրանքները հետեւողականորեն կհետաքննվեն եւ հիմնավորված լինելու դեպքում դատական կարգով կլուծվեն»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---