BlackBerry-ն այլևս սմարթֆոններ չի արտադրի![]() 28 սեպտեմբերի 2016 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Կանադական BlackBerry-ն պաշտոնապես հայտարարել է, որ դադարեցնում է բջջային հեռախոսների ինքնուրույն մշակումն ու թողարկումը, հայտնում է The Independent-ը: Աշխարհում սմարթֆոնների խոշորագույն արտադրողներից մեկը հայտարարել է, որ այսուհետ սեփական մոդելներ չի արտադրելու, իսկ սարքավորումները աութսորսինգով տրամադրելու է գործընկերներին ու զբաղվելու է ծրագրային ապահովման ստեղծմամբ: Այսպիսով ընկերությունը վերջ դրեց այն շահարկումներին, թե ինչպես պետք է ընկերությունը դիմանա Apple-ի և Samsung-ի մրցակցությանը, որոնք բարդացրել են BlackBerry-ի կյանքը: Ընկերության ղեկավար Ջոն Չենն ասել է, որ սեփական արտադրության կասեցումը թույլ կտա ընկերությանը նվազեցնել անհրաժեշտ կապիտալի քանակն ու բարձրացնել ներդրված միջոցների արդյունավետությունը: Ընկերությունը նաև հայտնել է 372 մլն զուտ վնասի և 334 մլն դոլար շահույթի մասին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |