Հարկերի վճարման ուշացման դեպքում տույժն առաջարկվում է կրկնակի նվազեցնել28 սեպտեմբերի 2016 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար տույժերը կարող են կրկնակի կրճատվել: Այս մասին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հարկային նոր օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասել է հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: «Վերջին 20 տարում առաջին անգամ էապես նվազեցնում ենք հարկային օրենսդրությամբ հարկերը ուշ վճարելու դեպքում սահմանված տույժը: Այսօր դա սահմանված է 0,15 տոկոս` ոչ ավելի, քան 365 օր: Առաջարկվում է 0,15 տոկոսը նվազեցնել մինչև 0,075 տոկոս»,- ասել Միրումյանը, գրում է Yerkir.am-ը: Նրա խոսքով, եթե հարկ վճարողը ի սկզբանե ցուցաբերել է կարգապահություն հարկերի վճարման հարցում, բայց ինչ-ինչ պատճառներով ֆինանսական դժվարություններ ունի ու չի կարողանում վճարել հայտարարագրված գումարը, ապա առաջարկվում է չխորացնե խնդիրը և մեղմել պատժամիջոցը: Սեպտեմբերի 28-ին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրվել Հարկային օրենսգրքի նախագիծը: Հիմնական զեկուցող Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է դրույքաչափի մասով կատարված փոփոխությունները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |