ՎԶԵԲ-ը ՀՀ-ում ավելի քան 9.000 տնային տնտեսության է աջակցել վերջին 3 տարում28 սեպտեմբերի 2016 - 18:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում վերջին երեք տարիներին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Էներգոկրեդիտ ծրագիրը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ավելի քան 9,000 տնային տնտեսությանը և 17 ընկերությանը՝ տրամադրելով 15 մլն եվրոյի չափով վարկեր՝ նախատեսված կովկասյան տարածաշրջանում էներգաարդյունավետ ներդրումներ կատարելու համար: Սա հնարավորություն է տվել հաճախորդներին խնայել տարեկան մոտ 128 ԳՎտժ էներգիա, ինչը հավասարազոր է մոտ 10,000 տնային տնտեսությունների տարեկան էներգիայի պահանջին: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Էներգոկրեդիտ ծրագրի նախաձեռնությամբ Երևանում սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել էներգաարդյունավետության վերաբերյալ ֆորում Հայաստանում գործող բիզնեսների համար: Միջոցառումն անցկացվել է EU4Energy թեմայի ներքո՝ Եվրոպական միության Էներգախնայողության օրերի շրջանակում, որը նախաձեռնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը: Ֆորումն արդյունավետ հարթակ ծառայեց հիմնական շահակից կողմերի ու Հայաստանում գործող բիզնեսների համար՝ քննարկելու էներգաարդյունավետ ներդրումներ կատարելու ֆինանսավորման հնարավորություններն ու շահավետությունը: Միջոցառմանը ներկա էին Էներգոկրեդիտ ծրագրի դոնոր կազմակերպությունների՝ ՎԶԵԲ-ի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանում ՀՀ Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ, գործընկեր բանկերի, բիզնեսների և հանրային կառույցների ղեկավար աշխատակիցներ: Էներգոկրեդիտը Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ծրագիրն է, որն իրականացվում է Եվրոպական միության և Ավստրիայի ֆինանսների նախարարության համաֆինանսավորմամբ: «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նպատակներից մեկը Հայաստանում և այլ երկրներում կայուն և մրցունակ տնտեսություն կառուցելն է»,-նշել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը: «Էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիան գլոբալ տաքացման փոփոխությունները մեղմելու ԵՄ-ի հանձնառության հիմքում են: Մենք հավատում ենք, որ Հայաստանի կառավարությունը կգործարկի խթանիչներ էներգաարդյունավետությանն ուղղված ներդրումների համար, և Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի կառավարությանը և քաղաքացիներին` ապահովելու համար Հայաստանի կողմից արդյունավետ և անկախ կերպով այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների օգտագործումը», - նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը: Կորպորատիվ վարկերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանում գործընկեր բանկերի ու ֆինանսական հաստատությունների օժանդակությամբ, ինչպիսիք են՝ HSBC Հայաստանը, Ամերիաբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, ԱԿԲԱ լիզինգը, Ինեկոբանկը, ՍԵՖ Ինտերնեյշնլը և ԱրմՍվիսԲանկը: Էներգոկրեդիտը տրամադրում է նաև վարկեր անհատնեին՝ բնակարաններում էներգաարդյունավետ վերանորոգում կատարելու և էներգախնայող սարքավորումներ գնելու համար՝ ջեռուցման, օդորակման և էներգիայի օգտագործման ծախսերը նվազեցնելու նպատակով: Այս ներդրումն օգնում է տնային տնտեսություններին նվազեցնել էներգիայի սպառումը ինչն էլ, իր հերթին, օգնում է խնայել գումար և պահպանել շրջակա միջավայրը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |