Մոուրինյո. Մխիթարյանը բաց կթողնի «Զարյայի» հետ խաղը

Մոուրինյո. Մխիթարյանը բաց կթողնի «Զարյայի» հետ խաղը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպայի լիգայի շրջանակներում ակումբի հանդիպումն ուկրաինական «Զարյայի» հետ:

Այդ մասին է հայտարարել թիմի գլխավոր մարզիկ Ժոզե Մոուրինյոն ակումբի կայքին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ պատճառը Մխիթարյանի վնասվածքն է:

Մխիթարյանը վնասվածք էր ստացել օգոստոսի 31-ին Չեխիայի ընտրանու հետ հանդիպման ընթացքում: Սեպտեմբերի 10-ին նա մասնակցել է մանչեսթերյան դերբիին, ինչի պատճառով վնասվածքն էլ ավելի էր խորացել:

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---