Թուրքիայում առաջարկել են երկարացնել հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունը![]() 29 սեպտեմբերի 2016 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը, որի նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, առաջարկել է երկարացնել արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարվել էր 3 ամսով հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձից հետո: «Շարունակելու համար քաղաքացիների իրավունքների և ազատությունների, իրավական պետության ժողովրդավարության սկզբունքների արդյունավետ պաշտպանությունը, որոշում է կայացվել առաջարկել երկարացնել արտակարգ դրության ռեժիմը»,-ասվում է գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել է նիստի ավարտին: Նշվում է, որ Թուրքիայի ԱԽ-ն նաև կողմ է արտահայտվել թուրքական ԶՈւ գործողության երկարացմանը Սիրիայի հյուսիսում, որը նրանք «Եփրատի վահան» են անվանում, ինչպես նաև անվտանգության և թռիչքներից զերծ գոտու ստեղծումն այդ տարածաշրջանում: Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո 32.000 մարդ է ձերբակալվել: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |