Կուբան ապաշրջափակում կպահանջի ԱՄՆ-ից և Գուանտանամոյի վերադարձը

Կուբան ապաշրջափակում կպահանջի ԱՄՆ-ից և Գուանտանամոյի վերադարձը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կողմից Կուբայի շրջափակումը, որը կարող է չեղարկել միայն ԱՄՆ Կոնգրեսը, շարունակում է «գլխավոր խոչընդոտը լինել հարաբերությունների հետագա ջերմացման համար և անբավարար է դարձնում» Բարաք Օբամայի վարչակազմի ձեռնարկած միջոցները դրա հետևանքների մեղմացման ուղղությամբ: Այդ մասին Հավանայում հայտարարել է Կուբայի ԱԳՆ ԱՄՆ բաժնի տնօրենի տեղակալ Գուստավո Մաչինը:

Մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը դիվանագետը ծանոթացրել է լրագրողներին հարցերի այն ցանկին, որոնք Կուբան մտադիր է արծարծել սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում երկկողմ հանձնաժողովի 4-րդ նիստի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, Կուբան կպահանջի վերադարձնել այն տարածքները, որտեղ գտնվում է ամերիկյան Գուանտանամո բանտը, և կասեցնել Կուբայի քաղաքացիների հանդեպ արտոնյալ միգրացիոն քաղաքականությունը: Առանց այս հարցերի լուծման, ըստ Մաչինի, «հնարավոր չէ ներկայացնել նորմալ հարաբերությունները երկու երկրների միջև»:

Նա նշել է, որ «երկրների միջև չկան նորմալ բանկային հարաբերություններ, քանի որ Կուբայի բանկերին չի թույլատրվում թղթակցային հաշիվներ բացել ԱՄՆ ֆինանսական հաստատություններում»,-հիշեցրել է Մաչինը:

Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցներն, այդ թվում՝ առևտրի էմբարգոն, սահմանվել են 1961 թվականին, հեղափոխությունից և կղզում ԱՄՆ քաղաքացիների ու ամերիկյան ընկերությունների սեփականության պետականացումից հետո: Մինչ ԽՍՀՄ փլուզումը հանրապետությունը եղել է Մոսկվայի հովանու տակ, փաստացի Մոսկվան էր պահում «Ազատության կղզին»: ԽՍՀՄ փլուզումից հետո տնտեսական վիճակը կղզում վատթարացավ, սակայն ԱՄՆ հետ հարաբերությունները չկարգավորվեցին. Ֆիդել Կաստրոյի ղեկավարությամբ, իսկ ավելի ուշ նրա եղբոր՝ Ռաուլ Կաստրոյի ղեկավարությամբ, կղզին գտնվում էր հակաամերիկյան արբանյակում, հիմնականում, Վենեսուելայի և նրա հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի շնորհիվ:

2016-ի հուլիսին հայտարարվեց, որ ԱՄՆ-ն և Կուբան, վերաբացելով դեսպանատները Վաշինգտոնում և Հավանայում, հարաբերությունների նոր շրջան են սկսում` ետևում թողնելով կես դար տևած փոխադարձ թշնամանքն ու անվստահությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---