CNN. Հաքերները փորձել են կոտրել ԱՄՆ 10 նահանգի ընտրողների տվյալների բազան![]() 29 սեպտեմբերի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Հաքերները փորձել են կոտրել ընտրողների գրանցման համակագերն ԱՄՆ ավելի քան 10 նահանգում: Այդ մասին հայտնել է CNN-ն իրավապահ մարմիններում իր աղբյուրների վրա հղումով: Քննիչները կարծում են, որ նրանց ետևում ՌԴ կիբերհանցագործներն են: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային ծառայության տնօրեն Ջեյմս Կոմին հաստատել է, որ հաքերները կրկին փորձել են կոտրել ընտրողների տվյալները, բացի նախկին հայտարարված Իլինոյսի և Արիզոնայի դեպքերի մասին, գրում է Deutsche Welle-ն: Բացի այդ, նա հայտնել է, որ հաքերները նաև հետաքրքրություն են դրսևորել ԱՄՆ Սենատի հանդեպ: Կոմին հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է ապահովի իր ընտրահամակարգերի անվտագությունը: Ավելի վաղ ԱՄՆ 18 նահանգ խնդրել էր ԱՄՆ ՆԳՆ-ից պաշտպանել կիբերհարձակումներից իր համակարգչային համակարգերը նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրությունների ժամանակ: Օգոստոսին ԱՄՆ ՀԴԲ-ն հայտնել էր Արիզոնայում և Իլինոյսում ընտրողների տվյալների շտեմարանը կոտրելու մասին: Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ ՀԴԲ-ն հետաքննում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամների բջջային հեռախոսները կոտրելու փորձը: Քննիչները պոտնեցիալ տուժողներից թույլտվություն էին խնդրել պատճենելու հեռախոսների պարունակությունը: Ըստ նրանց, հարձակումներին կարող են մեղասակից լինել ռուս հաքերները, որ գործում են կառավարության հովանու ներքո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |