Թուրքիայում քրդերի հետ բախումներում 3 իրավապահ է սպանվել29 սեպտեմբերի 2016 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի անվտանգության ուժերի 3 աշխատակից է սպանվել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների հարձակման հետևանքով: Հարձակումը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելքում Հաքքյարի գավառի Յուքսեկովա շրջանում: Հարձակումը տեղի է ունեցել, երբ ուժայինները պարեկելիս են եղել բնակելի թաղամասերից մեկը: Եվս երկու ուժային վիրավորվել է: Պատահարի վայրում սկսվել է քուրդ ապստամբների որոնման գործողությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թուրքիայի հարավային Մարդին գավառում սեպտեմբերի 26-ին պայթյուն է տեղի ունեցել ռազմական շարասյան ճանապարհին: Վիրավորվել է ավելի քան 11 թուրք զինծառայող: Ասվում է, որ պայթյունը կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինները: Միջադեպից հետո Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները գործողություն են սկսել ՔԱԿ գրոհայինների դեմ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |