Օհանյան. ՌԴ-ից պաշտպանական վարկ ստանալու համար ՀՀ-ն կանխավճար կհատկացնի29 սեպտեմբերի 2016 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից ինժեներական և մեքենայացված տեխնիկա գնելու վարկը ստանալու համար ՀՀ-ն պետք է կանխավճար հատկացնի: Այս մասին Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստի ընթացքում ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը՝ ներակայացնելով «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, գրում է Tert.am-ը: «Հայկական կողմը պետք է ներդնի 214,2 մլն ռուբլի կամ՝ համաձայնագրով նախատեսված գումարի 10 տոկոսը՝ 2 մլրդ 142 մլն ռուբլի: Կանխավճարն անհրաժեշտ է վարկն ստանալու համար, իսկ վարկը՝ անհրաժեշտ ինժեներական և մեքենայացված տեխնիկա գնելու»,- ասել է Օհանյանը: Կառավարությունը ընդունել է նախագիծը: Սեպտեմբերի 27-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտնել է, որ ռուսաստանյան 200 միլիոն դոլար վարկի շրջանակում սպառազինության մատակարարումը Հայաստան սկսվել է։ Նա նշել է, որ վարկային համաձայնագիրն իրականացման փուլում է և իրականացվում է ըստ պլանի, ստորագրվել են պայմանագրային պարտավորությունները, մատակարարումներն արդեն իսկ սկսվել են: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |