«Սեքյուրիթի Դրիմ»-ի 2 ղեկավար մեղադրվում է պետությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու մեջ29 սեպտեմբերի 2016 - 15:32 AMT PanARMENIAN.Net - «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին երկու ղեկավար աշխատակիցների նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քննչական ծառայությունը տեղեկացնում է , որ կատարված նախաքննության ընթացքում պարզվել է՝ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցներ Կ. Զ.-ն և Ս. Տ.-ն, նախնական համաձայնությամբ, ինչպես գույքային օգուտ ստանալու, այնպես էլ՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ լիազորություններն օգտագործել են կազմակերպության շահերին հակառակ, պատրաստել և օգտագործել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որի հետևանքով կազմակերպության և պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս: «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիշյալ աշխատակիցները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ավելի վաղ նույն քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ևս 12 անձի, այդ թվում՝ պաշտոնատար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |