Մոգերինի. Սիրիական կարգավորման բոլոր ջանքերն ուղղված են մարդկանց սպանությունների կասեցմանը29 սեպտեմբերի 2016 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր ջանքերը կենտրոնացած են այդ երկրում մարդկանց սպանություններն անհապաղ դադարեցնելու վրա: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: «Իրավիճակն իրոք շատ դրամատիկ է: Ամեն ինչ կենտրոնանում է կոտորածն անհապաղ դադարեցնելու վրա: Մենք աշխատում ենք երաշխավորել մարդկային կյանքերի փրկությունը»,-ասել է նա` նշելով, որ աշխատանք է տարվում քաղաքական մակարդակով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ ՄԱԿ ԱԽ Սիրիայի գծով արտահերթ նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը մեղադրել էր ՌԴ-ին Սիրիայում իրավիճակի մասին կեղծ լուրեր տարածելու մեջ և անվանել Մոսկվայի գործողությունները բարբարոսություն: Ի պատասխան ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մեղադրեց ԱՄՆ-ին հրադադարը չպահպանելու մեջ: Ըստ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի գնահատականի, այն պահից ի վեր, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դուրս եկավ հրադադարի մասին պայմանավորվածությունից, զոհերի քանակը Հալեպում հասավ 213-ի: Միայն սեպտեմբերի 25-ին քաղաքում առնվազն 26 մարդ է զոհվել, Ընթերցեք նաև. Իրավապաշտպաններ. Հալեպում հրադադարի վերջին ձախողումից հետո առնվազն 200 մարդ է զոհվել Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |