Վ. Օսկանյանն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման հարցում Վիեննայի աջակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Մարիուս Կալլիգարիսին` հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ: Նախարարը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց բարձր առաքելության կատարման գործում: Այնուհետեւ զրուցակիցները շոշափեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, անդրադարձան ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման հարցում ավստրիական կողմի աջակցության հնարավորություններին: Նշվեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը եւ առկա ներուժն օգտագործելու պատրաստակամությունը:



Դեսպանի խնդրանքով, նախարար Օսկանյանը ներկայացրեց խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Քննարկվեցին նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---