Պետդեպ. Հալեպի գրոհը բռնության աճի կհանգեցնի Սիրիայում![]() 30 սեպտեմբերի 2016 - 10:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Հալեպի գրոհը Սիրիայում զինված հակամարտության հետագա խորացման պատճառ կդառնա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հալեպի վրա այդ սարսափելի հարձակման հետևանքը, հավանաբար, քաղաքացիական պատերազմի սաստկացումը կլինի»,-ասել է ամերիկացի դիվանագետը: Նա հավելել է նաև, որ ՌԴ և ԱՄՆ համաձայնությունը Սիրիայի գծով խափանման եզրին է Դամասկոսի և Մոսկվայի գործողությունների պատճառով: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը հայտնել էր, որ Ջոն Քերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում իրազեկել էր նրան, որ ԱՄՆ-ն պատրաստվում է կասեցնել Սիրիայի գծով ԱՄՆ և ՌԴ երկկողմ շփումները, այդ թվում հրադադարի իրականացման համատեղ կենտրոնի ստեղծման գծով, «եթե Ռուսաստանը անհապաղ քայլեր չձեռնարկի կասեցնելու համար Հալեպի գրոհը և վերականգնի հրադադարը»: Սեպտեմբերի 19-ից Սիրիայում ավարտվեց հրադադարի ժամկետը: Ռուսական կողմը նշել է, որ այն կատարվում էր միայն Դամասկոսի կողմից, իսկ ընդդիմությունն ու տարբեր ահաբեկչական խմբավորումները օգտագործեցին այն ուժերի վերախմբավորման համար: Ընդ որում, Մոսկվան շեշտում է, որ ԱՄՆ-ն մինչ օրս չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ըստ որի ընդդիմությունը պետք է զատվեր ահաբեկչական խմբավորումներից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |