ԼՂՀ նախագահը շնորհավորել է Աբխազիայի նախագահին՝ Անկախության առթիվ

ԼՂՀ նախագահը շնորհավորել է Աբխազիայի նախագահին՝ Անկախության առթիվ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբային՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես ասված է.

«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ամբողջ ժողովրդին` Ազատագրման օրվա կապակցությամբ:

Սա մեծ տոն է, որը մարմնավորում է Աբխազիայի ժողովրդի հերոսությունը, արիությունը, անձնվիրությունը եւ ազատ ապրելու ու ինքնիշխան պետություն կառուցելու անկոտրում կամքը:Անկախ պետականության կերտման ճանապարհին Աբխազիան էական հաջողությունների է հասել, եւ մենք անկեղծորեն ուրախ ենք եղբայրական աբխազ ժողովրդի բոլոր ձեռքբերումների համար»:

Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին` Անկախության օրվա առթիվ:

ԼՂՀ-ն ճանաչում է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, ինչպես և հակառակը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---