Աթենքը վրդովված է. Լոզանի պայմանագրի մասին Էրդողանի հայտարարությունը վտանգավոր է և սադրիչ![]() 30 սեպտեմբերի 2016 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը 1923թ. Լոզանի խաղաղ պայմանագրի մասին խիստ բացասական արձագանք է ստացել Հունաստանում: Պայմանագրի քննադատությունը Հունաստանի ԱԳՆ-ն դիտարկում է որպես երկու երկրների սահմանները կասկածի տակ դնելու փորձ և որպես հավակնություն հունական կղզիների հանդեպ: Լոզանի խաղաղ պայմանագիրը, որը կնքվել է 1923թ. հուլիսին մի կողմից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հունաստանի, Ռումինիայի, Հարավսլավիայի, և մյուս կողմից Թուրքիայի միջև, հաստատել է Թուրքիայի նոր սահմանները` իրավաբանորեն ձևակերպելով Օսմանյան կայսրության փլուզումը: Էրդողանը սեպտեմբերի 29-ին Անկարայում գյուղական վարչակազմերի ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Թուրքիայի հակառակորդները պայմանավորվել են ստորագրել այդ համաձայնագիրը: Ըստ թուրք նախագահի, Լոզանում թուրքերը Հունաստանին հանձնեցին Էգեյան ծովի կղզիները, «որտեղի ճիչերը լսվում են մեր ափին», որտեղ գտնվում են «թուրքական մզկիթներն ու սրբությունները»: «Այդ խնդիրներն առաջացան այն մարդկանց պատճառով, որոնք նստած էին Լոզանում սեղանի շուրջ և չկարողացան պաշտպանել մեր իրավունքները»,-ասել է Էրդողանը: Հունաստանի ԱԳՆ-ն պահանջել է հարգել 1923թ. Լոզանի պայմանագիրը: «Լոզանի պայմանագիրն ու ամբողջ միջազգային իրավունքը իրողություն են քաղաքակիրթ աշխարհում, և ոչ ոք, այդ թվում Անկարան, չի կարող այն անտեսել: Բոլորը պետք է այն հարգեն: Որքան էլ դա ցավոտ լինի»,-ասել են դիվանագիտական աղբյուրները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Էրդողանի խոսքերը մեկնաբանել են բոլոր հունական կուսակցություններն, առանց բացառության` համընդհանուր կարծիքի համաձայն Էրդողանի հայտարարությունները վտանգավոր են և սադրիչ, և Էգեյան ծովի կղզիների հանդեպ Հունաստանի ինքնիշխան իրավունքները կասկածի տակ դնելու Թուրքիայի ղեկավարության սիստեմատիկ ջանքերի մաս են կազմում: Լոզանի պայմանագիրը հստակեցնում է Թուրքիայի սահմանը Բուլղարիայի (հոդված 2.1), Հունաստանի (հոդված 2.2), Սիրիայի (հոդված 3.1) և Իրաքի (հոդված 3.2) հետ, ուստի թուրքական իրավունքներն ու տիտղոսը ճանաչվում են միմիայն այդ սահմանագծից ներս ընկած տարածքների վրա։ Լոզանի պայմանագիրը չի անդրադարձել հայ-թուրքական սահմանին։ Սրա պատճառն այն է, որ այն արդեն իսկ և մեկընդմիշտ որոշված էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անբեկանելի և կատարման համար պարտադիր իրավարար վճռով (նոյեմբերի 22, 1920)։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |