Մոտ 350 մլն դրամի վնաս է պատճառվել պետությանը. Նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն30 սեպտեմբերի 2016 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ (Հրազդանի) բաժնի կողմից, համատեղությամբ 12-րդ և 14-րդ բաժինների, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում» տնտեսական գործունեության տեսակով Հրազդանի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Ռոյալ Էլիտ» ընկերության արտադրած կոնյակներն ու օղիները 2015-2016-ին պարբերաբար վերավաճառվել են Հանրապետության տարբեր վայրերում գործող տնտեսվարողների կողմից՝ առանց հարկային հաշվետվություններ ներկայացնելու և վճարումներ կատարելու: «Ռոյալ Էլիտ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ա.-ն 2015-ին հարկային տեսչությունից ստացել է մոտ 1.2 միլիոն ակցիզային դրոշմանիշ, որոնց համար վճարել է մոտ 56 մլն դրամ ակցիզային հարկի կանխավճար. գույքագրմամբ ընկերությունում հայտնաբերվել է ակցիզային դրոշմանիշների պակասորդ: Պետությանը պատճառված վնասը հաշվարկվել է ԱԱՀ և ակցիզային հարկի նվազագույն շեմի չափով, որը կազմել է մոտ 350 միլիոն դրամ: ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 205-րդ հոդվածի 3-րդ մասերով և 209-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքը որոշելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Կարդացեք նաև՝60 մլն դրամի վնաս պետությանը. ՊԵԿ աշխատակցի մասնակցությամբ անօրինական գործողություն է բացահայտվել Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է |