Nintendo-ն վաճառքի է հանում Dendy խաղային կոնսոլի մինի տարբերակը![]() 30 սեպտեմբերի 2016 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Nintendo ընկերությունը նոյեմբերին Ճապոնիայում թողարկել է լեգենդար Nintendo Famicom խաղային կոնսոլի թարմացված տարբերակը, որի ոչ լիցենզիոն կրկնօրինակը հետխորհրդային տարածքում վաճառվում էր Dendy անվանումով: Այն կոչվում է «մինի- famicom» (որը կրճատն է family computer-ից` ամբողջ ընտանիքի համար համակարգչից): Կոնսոլը երկու մինի-խաղարկիչ ունի, որոնք երաշխավորում են միայն օրիգինալ ծրագրային ապահովման տեղադրումն ու թարմացումը: Խաղային կոնսոլը ներկառուցված է 30 խաղ, հայտնում է BBC-ին: Այն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 10-ին, նախնական արժեքն է` 5980 ճապոնական իեն (մոտ 60 դոլար), որին գումարվում է սնուցման բլոկը 10 դոլար արժողությամբ: Կոնսոլում կլինեն այնպիսի խաղեր, ինչպիսիք են Super Mario, Pac-Man և Ninja Gaiden,Donkey Kong խաղերը և այլն: Այլ երկրներից խաղացողները կկարողանան պատվիրել կոնսոլն ու դրա առաքումը ճապոնական խանութներում: Dendy-ին ճապոնական Nintendo ընկերության հայտնի խաղային կոնսոլ է: Այն թողարկվել է 1992-ին և շատ սիրված էր ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, հատկապես ՌԴ-ում, Ուկրաինայում և Ղազախստանում, նաև Հայաստանում: Փաստացի Dendy անվանումը ԽՍՀՄ-ում դարձել էր Nintendo Entertainment System-ի և Famicom-ի հոմանիշը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |