Հալեպում ռմբակոծությունների հետևանքով հայեր են զոհվել![]() 30 սեպտեմբերի 2016 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Հալեպում սեպտեմբերի 30-ին ռմբակոծությունների հետևանքով հայեր են զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ: Arevelk.am-ը հաղորդում է, որ ռումբեր են ընկել հայկական եկեղեցիներից մեկի բակում, իսկ մեկ այլ ռումբ՝ Վիլլաներ թաղամասում, որի հետևանքով էլ զոհվել են հայերը: Սեպտեմբերի 28-ին Հալեպի Սուլեյմանիե շրջանի հրթիռակոծման հետևանքով զոհվել է հայազգի Սևան Հատատը(1969թ.): Հունիսի 4-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները Հալեպի Սուլեյմանիե թաղամասի ուղղությամբ հրթիռ են արձակել: Զոհվել է 1980-ին ծնված Բեթի Ներսեսյանը: Հունիսի 5-ին Հալեպի Նոր Գյուղ շրջանը կրկին թիրախ է դարձել ահաբեկիչների համար: Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |